Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Հերիք է ամրապնդեք տգետների և նրանց տիրոջ կապը

Հերիք է ամրապնդեք տգետների և նրանց տիրոջ կապը
18.11.2022 | 07:29

Մեղքը գցել միայն մարտնչող տգիտության վրա, սխալ է, քանի որ մեր պատմության ողջ ընթացքում որքան տգետների ու արկածախնդիրների պակաս չենք ունեցել, նույնքան էլ՝ կրթված տականքների․․․


Մեր պետականությանը ավելի շատ կրթված տականքներն են վնաս տվել, քան տգետները։ Տգետները միշտ էլ գործիք են եղել կրթված տականքների ձեռքին։
Թե տգիտության գոյության պատճառը կրթություն չունենալն է, ապա կրթված տականքների գոյության պատճառը՝ հայրենասիրության բացակայությունն է։
Հետևաբար՝ տգետներին միշտ պետք է մեղադրես ամենավերջում․․ամենասկզբում պատժի պետք է արժանան նրանք, ովքեր երկիրը դարձրել են տգետների բուծման լաբորատորիա։ Իսկ ո՞վքեր են մարդիկ, որոնց ընտրում են տգետները․․․արդեն պատասխանեցի՝ ովքեր տգետներին դարձնում են գործիք։


Հերիք է ամրապնդեք տգետների և նրանց տիրոջ կապը, նրանք այդպես միշտ շատ են լինում և միշտ են հաղթում։ Տգետին իր տիրոջից կտրելու մեկ ձև կա, դու պետք է նրան ցույց տաս, որ դու ավելի լավ տեր կլինես նրա համար․․դրանից հետո նոր միայն արժե զբաղվել տգետի կրթությամբ, որ հետագայում նրա ընտրության արդյունքում կրթված տականքը չլինի իշխանության բուրգի գագաթին։ Այն կրթված տականքը, որին, չգիտես ինչու, մեղադրում ենք ամենավերջում կամ էլ, առհասարակ, չենք մեղադրում:
Ու մի բան էլ՝ մեր պետությունը դեռևս կա միայն ու միայն հայրենասերների հաշվին, որոնցից շատերն անգամ, տարրական կրթություն չեն ունեցել (քչերն են ունեցել բազավորված կրթություն)։ Նրանց կրթության դարբնոցը եղել է հայրենիքի համար մղվող պայքարի դաժան իրականությունը։


Գագիկ Ասատրյան

Դիտվել է՝ 9716

Մեկնաբանություններ